Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

Էրդողան. Մեր զինվորն Աֆրինում գնում է իր նախնիների հետքերով

Էրդողան. Մեր զինվորն Աֆրինում գնում է իր նախնիների հետքերով
25.02.2018 | 07:43

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը «անպարկեշտ» ու «անբարոյական» է անվանել նրանց, ովքեր մեղադրում են թուրքական ԶՈՒ-ին Աֆրինում խաղաղ բնակիչներին ռմբակոծելու մեջ: «Այսօր մեր զինվորն Աֆրինում գնում է իր նախնիների հետքերով: Ասում են, թե խաղաղ բնակիչներին եք կրակում: Այ անբարոյականներ, անխիղճներ, խաղաղ բնակիչներին հարվածելը ձեր արյան մեջ է, մեր արյան մեջ չէ: Դուք Ռուանդայում, Լիբիայում, Մալիում արեցիք դա»,- ասել է Էրդողանը:

Ըստ նրա՝ որևէ մեկը չի կարող դեմ դուրս գալ Աֆրինի ռազմական գործողությանը, քանի որ իրենք այդ կերպ պաշտպանում են իրենց սահմանը:
«Մենք պարտավոր ենք պաշտպանել մեր սահմանը: Ոչ ոք չի կարող մեզ ասել՝ ինչու՞ եք ձեր սահմանը պահում: Մենք շարունակելու ենք մեզ վրա հարձակվողներից պատասխան պահանջել: Այս ժողովուրդը, այս երկրի զինվորները վախկոտներ չեն, մենք վախկոտների երկիր չենք: Այս 4-5 տարվա մեջ մեր երկրի դեմ այնքան հարձակում եղավ՝ դանակը ոսկորին հասավ»,- ասել է Էրդողանը՝ մեղադրելով Արևմուտքին «ահաբեկիչների հետ թև-թև մտած քայլելու» համար:

Դիտվել է՝ 672

Մեկնաբանություններ